IMG_6252

Ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանների ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում

Մայիսի 17, 2018թ.: Դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) օրինակելի պլանների ներդրման հնարավոր ուղիները և ձևերը քննարկելու նպատակով «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում էին հավաքվել վերոնշյալ պլանների մշակման գործընթացին ներգրավված մի շարք կառույցների ներկայացուցիչներ (ՀՀ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների նախարարություններ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ՄԱԿ-ի մանկական, ԱՌՆ ազգային պլատֆորմ, ՕքսԵՋեն հիմնադրամներ, Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան ներկայացուցչություն, այլ):

Մասնավորապես քննարկվեցին ստորև նշված հարցերը.

• դպրոցների և մանկապարտեզների ԱՌԿ պլանների ընդունման ընթացակարգերը,
• պլանների ներդրման քայլերը,
• մասնակցության և ներառականության ապահովումը պլաններում,
• պլանների էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծումը: