baner finish_2

Կենտրոնական Ասիայի ԵՎ Հարավային Կովկասի Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ

baner finish_22018 թ. հունիսի 26-27-ը Հայաստանում տեղի կունենա ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողով, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն է քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը:

Համաժողովը կմիավորի Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից ժամանած նախարարների, քաղաքապետերի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` «Կայուն զարգացման և դիմակայունության ձևավորման միասնական հարթակ» թեմայի շրջանակներում:

ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի խոսքով` տարածաշրջանը մեծապես տուժել է տարբեր աղետներից՝ ներառյալ երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, երաշտը, բարձր ջերմաստիճանը, մարդածին ու տեխնածին պատահարները: Վերջին երեք տասնամյակների ընթացքում տարածաշրջանում աղետներից տուժել է շուրջ 4 միլիոն մարդ, որի արդյունքում տարեկան միջինում հասցվել է 250 միլիոն եվրոյին համարժեք վնաս: Այս հանդիպումը հնարավորություն կտա վերանայել և վերլուծել Եվրոպայի առաջընթացը՝ աղետների վնասի նվազեցման գլոբալ պլանի և Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի իրագործման հարցում:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է նման կարևոր համաժողովը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը և նշել, որ աղետների ռիսկի կառավարումը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, իսկ այս համաժողովը խթան կհանդիսանա Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագրի իրականացման համար:

Ըստ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյի` աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործողությունների իրականացման հարցում փոխհամաձայնությունը, Կայուն զարգացման նպատակները և Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագիրը հիմնարար նշանակություն ունեն:

«Մենք չենք կարող հասնել կայուն զարգացման առանց աղետների ռիսկի նվազեցման»,- ասել է Պ. Ալբրիտոն:

Հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողովի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: