IMG_8617

Հզորացվում են արտակարգ իրավիճակներում վերատադրողական առողջության պահպանման հայաստանյան կարողությունները

Վերջին տարիների նոր ռազմավարություններից է միջազգային կազմակերպությունների կողմից մշակված աղետների դեպքում «Նախնական նվազագույն ծառայությունների փաթեթի» տրամադրումը:

Վերարտադրողական առողջության (ՎԱ) ոլորտում նախնական նվազագույն ծառայությունների փաթեթը (ՆՆԾՓ) մի շարք գերակա միջոցառումների համալիր է, որն անհրաժեշտ է տրամադրել աղետալի արտակարգ իրավիճակների առաջին իսկ օրերից (կոնֆլիկտ, պատերազմ, բնական բնույթի աղետալի արտակարգ իրավիճակ, այլ) և որոնք այնուհետև ավելի են ամրագրվում` պահպանելու այդ ծառայությունների բավարար և հավասար մակարդակն մինչև այնքան ժամանակ, երբ արդեն հնարավոր է ծավալել ՎԱ ոլորտի համակարգված և հստակ պլանավորված համալիր աշխատանքներ:

Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում կանանց շրջանում մահացության և հիվանդացության հիմնական պատճառներն են: ՆՆԾՓ/MISP/-ում ներառված ծառայությունները հիմնարար ծառայություններ են, քանի որ բոլոր անձինք, այդ թվում նաև այն անձինք, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում, ունեն միևնույն հիմնարար մարդկային իրավունքները` ստանալու Վերարտադրողական առողջության ոլորտի ծառայություններ:

Հաշվի առնելով վերոնշյալները և համադրելով Հայաստանի բարձր աղետավտանգավորության հետ առավել քան կարևոր է այս ռազմավարության ներդնումը Հայաստանում:

Կարևորելով վերատադրողական առողջության հիմնախնդիրները արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՀՀ արտակարգ իրավիճակների և առողաջապահության նախարությունների աջակցությամբ «Սեռական և վերարտադրողական ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախաձեռնել և իրականացնում են «Արտակարգ իրավիճակներում վերատադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացներ:

Այս տարի արդեն իրականացվել է երկու դասընթաց Իջևանի (հուլիսի 21-22) և Բերդի (հուլիսի 28-29) տարածաշրջանների բուժաշխատողերի, հրշեջ-փրակարների և ՀՀ ԱԻ նախարարության քաղաքացիական պաշտապանության հենակետերի աշխատակիցների համար:

Մասնակիցներին ներկայացվեց ՆՆԾՓ փաթեթների նշանակությունը, դասընթացի նպատակը, ԱԻ ժամանակ ծննդաբերության ընդունման ընդունելի կարգը ԱԻ-ի ժամանակ, դիտեցին թեմային վերաբերող տեսաֆիլմեր և այլն:
Բերդում և Իջևանում դասընթացներին մասնակցել են ընդհանուր թվով 40 բուժաշխատող և 75 ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցներ (հրշեջ-փրկարար, ՔՊ հենակետերի աշխատակիցներ)

Նախատեսված է նմանատիպ դասընթաց իրականացնել նաև Տավուշի մյուս երկու քաղաքների (Դիլիջան, Նոյեմբերյան) վերոնշյալ աշխատակիցների համար: