IMG_1708

Լրամշակվեցին նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանները

Տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի գործընկերների հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել, քննարկել և լրամաշակել Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզ) և ուսումնական հաստատություններերի (դպրոց) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները, ինչպես նաև քննարկել դրանց ներդրման առավել արդյունավետ մեխանիզմները:

Աշխատանքային հանդիպումը առավել արդյունավետ դարձնելու, մասնակիցներին քննարկմանը ակտիվ ներգրավվելու համար ստեղծվել էր 8 թեմատիկ ենթախումբ, համապատասխանաբար 8 համակարգողներով: Մասնակիցները ուսումնասիրելով օրինակելի պլանները՝ խումբ առ խումբ մոտենում էին թեմատիկ խմբերի համակարգողներին և ներկայացնում իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք պլանները մշակող խումբը կօգտագործի Ուսումնական հաստատությունների ԱՌԿ պլանները լրամշակելու և կատարելագործելու համար:

Ենթախմբերն էին՝
1. Տվյալների և ռիսկերի բացահայտման,
2. ԱՌՆ համակարգ, խորհուրդ,
3. ԱՌԿ պլանավորման և իրականացման,
4. Մասնակցություն ԱՌԿ գործընթացում,
5. ԱՕ և հոգեբանասոցիալական աջակցության,
6. Ներառական ԱՌԿ,
7. Գործառույթների ստանդարտ ընթացակարգեր,
8. ԱՌԿ պլանի ներդրման ճանապարհային քարտեզ,

Վերոնշյալ պլանների մշակումը իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջնորդությամբ և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործընկերների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Սեյվ դը Չիլդրեն»-ի,ՕքսԵՋեն հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ։
Սույն հանդիպումը նախաձեռնել են «Սեյվ դը չիլդրեն»-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի հետ համատեղ։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային Ժողովից պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովից, ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, ՄԱԶԾ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, Երևանի քաղաքապետարանից, «Սեյվ դը չիլդրեն»-ից, Թիվ 30 ՆՈՒՀ-ից, Թիվ 46 ավագ դպրոցից, Կրթության տեսչական մարմնից և “Center for Strategic Initiatives” կազմակերպությունից։

Աշխատանքերի ավարտին որոշվեց՝ հաշվի առնելով առաջարկություններն ու քննարկումները լրամշակել պլանները, լրամշակված տարբերակը շրջանառել գործընկերներին և եթե անհրաժեշտություն լինի կազմակերպել ևս մեկ նմանատիպ հանդիպում՝ պլանները վերջնականացնելու նպատակով: