IMG_9176

Ստեփանավանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ում պատրաստված անօդաչու թռչող սարքը օգտագործվել է որոնողական աշխատանք իրականացնելու նպատակով

Ստեփանավանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ում (ռեսուրս կենտրոն) պատրաստված անօդաչու թռչող սարքը օգտագործվել է որոնողական աշխատանքներում:

Օրերս Ստեփանավանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ին էին դիմել Ստեփանավանի տարածաշրջանի ոստիկանության աշխատակիցները՝ կենտրոնում պատրաստված անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) որոնողական աշխատանքներումօգտագործելու խնդրանքով:

Ոստիկանությունը փնտրում էր Յաղդան համայնքի անհայտ կորած բնակչին: Ըստ նախնական վարկածի՝ քաղաքացին հայտվել էրմոտակա ձորերից մեկում: Հաշվի առնելով այդ տարածքի դժվարանցանելիության հանգամանքը, անհրաժեշտություն էր առաջացելօգտագործել կենտրոնի ԱԹՍ-ներից մեկը: Նկարահանված տեղեկատվությունը փոխանցվել էր ոստիկանությանը, որը ուսումնասիրելուց հետո, բացառվեց քաղաքացու՝ ձորում հայտնվելու հանգամանքը:

Օգտագործված ԱԹՍ-ն, ինչպես նաև «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ը ստեղծվել է «Աղետների ռիսկինվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցմանազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովիմարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից: