IMG_9335

Վերապատրաստման դասընթացներ նախատեսված բուժաշխատողների և փրկարարների համար

2018 թ.: Տավուշի մարզի քաղաքներում (Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից իրականացրած «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին 269 մարդ, որից 152-ը տղամարդ էին, 117-ը՝ կին:

Դասընթացները նախատեսված էին մարզի բուժաշխատողների, փրկարարների և ՀՀ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատակիցների համար:

Դասընթացների նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու ցուցաբերել արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես հղիների ու ծննդաբերող կանանց անհետաձգելի վերարտադրողական առողջության ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը:

Դասընթացները ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Սեռական և վերարտադրողական ծառայությունների հզորացում» ծրագրի մաս էին կազմում:

Համաձայն դասընթացների, սկզբում և վերջում իրականացրած հարցումների՝ մասնակիցների գիտելիքները 22%-ից բարձրացել էր 76%-ի:

Նախորդ տարի վերոնշյալ թեմայով դասընթացներ անցկացվել են նաև Սյունիքի մարզի բուժաշխատողների և փրկարարների համար:
«Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացների իրականացումը նպաստում է Սենդայի գործողություների ծրագրի 30-ի «թ» և «ժ» կետերի կատարմանը: