41948703_267885767174727_1404712678139625472_n

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐ՝ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում են «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐ՝ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ:

Թեմայի առանցքային խորագրերն են.
 Անվտանգ ուսումնական հաստատություններ՝ դպրոց, մանկապարտեզ
 Աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) և խոցելի խմբեր՝ տարեցներ, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք
 Համայնքների դիմակայունության խնդիրներ

Ո՞վքեր կարող են մասնակցել
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից:

Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ:
Մանրամասները՝ oxygen.org.am