IMG_0572

Վերջնականցվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ»-ը

«ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի համատեղ նախաձեռնությամբ մշակվել և իրականացվում է արտակարգ իրավիճակներում (ԱԻ) առաջին հոգեբանական աջակցության ազգային կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք գործողություններ, մասնավորապես մշակվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ» , և «Առաջին հոգեբանական աջակցության տրամադրման կազմակերպման ընթացակարգ» -ը, ստեղծման փուլում է հոգեբան-մասնագետների բազան, որոնք անհրաժեշտ են խոշորամաշտաբ ԱԻ-ների ժամանակ՝ առաջին հոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների պակասը (արձագանքման ուժերը, որպես կանոն միշտ մասնագետների պակաս են ունենում լայանամաշտաբ ԱԻ-ների ժամանակ) լրացնելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգելու համար:

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր քննարկել «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ» -ի նախագիծը, համաձայնեցնել շահագրգիռ կառույցների մասնագետների հետ, ինչպես նաև ստացված առաջարկների հիման վրա վերջնականացնել այն:

Ձեռնարկի նախագիծը նախօրոք շրջանառվել էր գործընկերներին՝ այն ուսումնասիրելու և իրենց առաջարկները ներկայացնելու նպատակով: Հանդիպման ժամանակ քննարկվեցին բոլոր առաջարկները և կատարվեցին համապատասխան փոփոխություններ: Ձեռնարկը մշակող փորձագետները ևս մեկ անգամ կվերանայեն մշակված նյութը, որից հետո այն կրկին կշրջանառվի շահագրգիռ կառույցներին և կվերջնականացվի:

«Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ» -ը հանդիսանալու է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կողմից երաշխավորված աշխատություն, որը նախատեսվում է օգտագործել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ)՝ որպես ուսումնական նյութ, ինչպես նաև Փրկարար ծառայության ապակենտրոնացված զարգացումը ապահովելու նպատակով՝ Փրկարար ծառայության մարզային կառույցներում առաջին հոգեբանական աջակցություն տրամադրող փրկարարներին վերապատրաստելու համար:

Վերոնշյալ գործընթացները իրականացվում են ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԶԾ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության Հոգեբանական աջակցության բաժնից և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ՃԿՊԱ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՄԱԶԾ-ից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից և ՅՈւՆԻՍԵՖ-ից: