Անվտանգության ապահովման խորհուրդներ

Ուղեցույցը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար՝ արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգության վարքականոնների դրսևորման մշակույթի ձևավորման համար:
Ձեռնարկի մշակման համար օգտագործվել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքում տեղադրված նյութերը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության «առաջին օգնության» ուսումնամեթոդական կենտրոնի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «ՍՊԱՐՏԱ» գոյատևման կենտրոն ՀԿ-ի և «Արձագանք» ծրագրի շրջանակներում մշակված նյութերը: