Ուղեցույց հրահանգիչների համար

Աղետներին նախապատրաստման և արձագանքման ոլորտում ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուսուցանվողները հանդես են գալիս ոչ միայն պասիվ ունկնդրի դերում, այլ ակտիվորեն ընդգրկված են այդ գործընթացի մեջ: Այդ իսկ պատճառով ուսուցման մեջ անհրաժեշտ են մոտեցումներ, որոնք ենթադրում են ուսուցանվողների մասնակցությունը հարցերի քննարկման և վերլուծության մեջ, ինչպես նաև դասընթացի ընթացքում անհրաժեշտ է մոդելավորված իրավիճակներում հմտությունների մշակում և գիտելիքների կիրառում:
Վերոնշյալը հաշվի առնելով, մշակվել է սույն ձեռնարկը, որի մեջ ամբողջացված են ուսուցման մի շարք մեթոդներ և եղանակներ, հրահանգչի և ուսուցանվողի միջև արդյունավետ հաղորդակցման հաստատման սկզբունքեր, որոնք կօգնեն հրահանգչին առավել արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում: