AzpTTAEBapIUdSGPFd3BAROpLg

Մրցույթ-միջոցառում՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին կազմակերպում է մրցույթ-միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր կրթական հաստատությունների աշակերտներն ու ուսանողները:

Մրցույթ-միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան երկրաշարժերի առաջացման պատճառներին, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցություններին, դրանց գրանցման ժամանակակից մեթոդներին, սկբունքներին և վերլուծություններին, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոններին, ինչպես նաև թանգարանում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրությանը:

Մրցույթին կարող են մասնակցել խմբերով, առավելագույնը՝ 7 մասնակից:
Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իրենց կողմից պատրաստված պաստառ կամ սահիկահանդես /Power Point Presentation/, որտեղ ամփոփված կլինեն «երկրաշարժ» թեմայի վերաբերյալ՝ տվյալ խմբի կարծիքով առավել կարևոր տեղեկություններ, նկարներ, սխեմաներ և այլն /տեսանյութ/:
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:
Մասնակցության համար գրել մեզ armgeomuseum@gmail.com էլ. հասցեով՝ մինչև 30.11.2018թ.-ը ներառյալ /դիմում-հայտի ձևը կցվում է/:

Մրցույթի թեմաները.

-Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժերի և սեյսմիկության մասին
-Երկրաշարժերի առաջացումը
-Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը
-Աշխարհում տեղի ունեցած առավել ուժգին երկրաշարժերը
-Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը
-1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
-Երկրաշարժերի կանխատեսումը
-Առավել երկրաշարժավտանգ տարածաշրջաններն աշխարհում
-Երկրաշարժերի առաջացման վերաբերյալ պատկերացումները նախնադարում
-Երկրաշարժից ապահովագրումը
-Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործելու կանոնները
-Երկրաշարժերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման միջազգային փորձը
-Սեյսմիկ ռիսկի նվազեցման և աղետի ժամանակ կառավարման վերաբերյալ օրենքները ՀՀ-ում
-Երկրաշարժերի կանխատեսումը կենդանիների վարքի միջոցով
-Փրկարարական աշխատանքների կազմակերպումը երկրաշաժի ժամանակ
-Օգնության բաշխաւոմը երկրաշարժերի ժամանակ
-Աղետի գոտու վերականգնումն ու վերակառուցումը
-Երկրաշարժի հոգեբանական ազդեցությունը բնակչության վրա
-Դպրոցների սեյսմոկայունության առանձնահատկությունները ՀՀ-ում
-Երկրաշարժերի գրանցման ժամանակակից մեթոդները։

Ներբեռնել՝ դիմում հայտ
Նյութի սկզբնաղբյուր՝ armedu.am