Նորարարական մոտեցումներ, խնդիրների լուծման նոր և առավել արդյունավետ հնարավորություններ

Նոյեմբերի 16-17, 2018թ.: Եվս մեկ դասընթաց իրականցվեց «Անօդաչու թռչող համակարգեր և հեռահար զոնդավորում» թեմայով: Այս անգամ դասընթացը նախատեսված էր Կապան և Ստեփանավանում գործունեություն ծավալող, ԱՌՆ ազգային պլատֆորմի գործընկերներ հանդիսացող մի շարք կառույցների ներկայացուցիչների համար:

Դասընթացը հիմնական նպատակները երկուսն էին.
1. Մասնակիցներին սովորեցնել Անօդաչու թռչող սարքեր հեռակառավարել, իրականացնել դրանցով նկարահանումներ, ստացված նյութերով պատրաստել նկարահանված տեղանքների 3D քարտեզներ, ինչպես նաև ներկայացնել ԱԹՍ-ների կիրառման ոլորտները, ԱԹՍ-ների աշխատանքի մեխանիզմը, բաղկացուցիչ և կցորդ մասերը:
2. Ամրապնդել ս.թ. նոյեմբերի 10-11-ին նույն թեմայով խորացված դասընթացը անցած մասնակիցների գիտելիքները և հրահանգչային հմտությունները:

Դասընթացը իրականացվում էր ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Դասընթացի հաջող, հետաքրքիր և արդյունավետ իրականացմանը տեխնիկապես և երիտասարդ մասնագետների ներկայությամբ նպաստել է Ստեփանավանի «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ը (Կենտրոն): Դասընթացի ընթացքում օգտագործվել են մի քանի տեսակի ԱԹՍ-ներ, ներկայացվել են տարբերությունները, յուրաքանչուրի գործածության ոլորտը, արդյունավետությունը և այլն:

Դասընթացի շրջանակներում ԱԹՍ-ներով նկարահանվել են Ստեփանավան համայնքի մի շարք ատառածածկ հատվածներ, իսկ լուսանկանրները օգտագործվել են մասնակիցներին քարտեզագրում սովորոցնելու նպատակով:

Քարտեզագրումը իրականացվել է Pix4D ծրագրով, որը ԱՌՆԱՊ հիմնադրամի կարողությունների զարգացման նպատակով գնվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Դասընթացի ավատին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
Դասընթացին մասնակցում էին ներկյացուցիչներ ԱՌՆԱՊ հիմնադրամից, Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատից, Հայկական կարմիր խաչի Ստեփանավանի տարածաշրջանային կառույցից, Ստեփանավանի նորարարական ռեսուրս կենտրոնից, Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղից, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից: