IMG_3399

Սեմինար «Արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտի արագ գնահատում» թեմայով

Դեկտեմբերի 18, 2018թ.: Իրականացվեց սեմինար «Արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտի արագ գնահատում» թեմայով, որի նպատակն էր ընդլայնել և խորացնել մասնակիցների գործնական կարողությունները Արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտի արագ գնահատման մեթոդաբանության վերաբերյալ:

Սույն մեթոդաբանության էությանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արմեն Դաշյանը: Այնուհետև մասնակիցները զույգերի բաժանվեցին և ըստ հավելվածների գործնականում ծանոթացան գնահատման գործընթացին, որի ընթացքում մասնակիցների մոտ առաջացած հարցերին պարզաբանումներ տվեցին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցիչները:

Սույն մեթոդաբանության տեղայնացումը Հայաստանում իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի աջակցությամբ:

Սեմինարի ավարտին որոշվեց ուցեցույցը շրջանառել մասակիցներին, որոնց կողմից ներկայացված առաջարկները կնպաստեն մեթոդաբանության բարելավման և արդյունավետ ներդրման գործընթացին:

Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Ազգային ժողովից, ՀՀ ԱԻ, կրթության և գիտության նախարարություններից, Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Արարատի մարզպետարաններից, ՃԿՊԱ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՅՈւՆԻՍԵՖ-ից, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունից, Հայկական Կարիտասից, Սեյսմիկ ծառայությունից, ինչպես նաև մի շարք դպրոցների ռազմագիտության ուսուցիչներ: