IMG_3633

Դասընթաց ՃԿՊԱ ուսանողների համար «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրում» թեմայով

Ս.թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրում» թեմայով ներածական դասընթաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողների համար։

Դասընթացի նպատակն էր ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնել նրանց հետաքրքրվածության մակարդակը Հայաստանում նոր զարգացող ոլորտի նկատմամբ:

Դասընթացը իրականացրեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի հոգեբան-փորձագետներ Անժելիկա Այվազյանը և Անահիտ Սարգսյանը։ Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից։

Տեսական մասում ներկայացվեցին Արտակարգ իրավիճակում առաջին հոգեբանական օգնության (ԱՀՕ) տրամադրման առաձնահատկությունները, ԱՀՕ տրամադրման ցուցումները և վարքաձևերը, ԱՀՕ տրամադրման ընթացակարգը և այլն։
Գործնական մասում իրականացվեց խմբային աշխատանքներ և խաղարկվեցին մի քանի սցենարներ, որի ժամանակ պարզ դարձավ ուսանողների կողմից տեսական գիտելիքների յուրացվածության մակարդակը։

Դասընթացը իրականացվեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Դասընթացին ներկա էին թվով 16 մասնակից, որոնցից 4-ը՝ տղամարդ, 12-ը՝ կին։