IMG_2152

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներդրվում են նոր ուսումնական փաթեթներ

Մշակվել և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) ներդրվում են «Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում տարբեր մակարդակներում» և «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանության իրականացման կարողությունների հզորացում» թեմաներով նոր ուսումնական փաթեթներ:

Նշված թեմաներով ուսումնական փաթեթների մշակման և ներդման գործընթացը ՃԿՊԱ-ի համար ժամանակի պահանջ է: Ներկայումս ՏՄՌԿ մեթոդաբանությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հաստատվել է՝ որպես համայնքային ռիսկերի բացահայտման հիմնական մեթոդաբանություն, իսկ տարբեր մակարդակների համար նախատեսված ԱՌԿ պլանները՝ դեռևս ներդրման փուլում են: Եվ քանի որ ՃԿՊԱ-ն պատրաստում է ԱԻ և ՔՊ համակարգի համար մասնագետներ, ապա առավել քան կարևոր է ինչպես վերապատրաստման, այնպես էլ բակալավրիատի ուսումնական ծրագրում վերոնշյալ թեմաներով դասընթացըների ներդնումը:
Հաշվի առնելով վերոնշյալները, ՃԿՊԱ-ն ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ մշակել է այս ուսումնական փաթեթները:

Ուսումնական փաթեթներում բացերը հայտանաբերելու, վերացնելու, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետությունը պարզելու համար՝ սույն փաթեթները փորձարկվել, ինչպես նաև ներկայացվել են ՀՀ մարզպետարնների ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմին), կրթության և սպորտի վարչություններին և գործընկեր կազմակեպությունների ներկայացուցիչներին: Ստացված արձագանքները հաշվի առնելով ուսումնական փաթեթները կատարելագործվել են:

Յուրաքանչյուր ուսումնական փաթեթ մշակված է՝ 16 մուտք և 60 ուսումնական ժամ դասավանդելու համար:
Հաշի առնելով այն, որ սույն պլանների մշակման և ՏՄՌԿ մեթոդաբանության միջոցով ռիսկերի բացահայտման գործընթացը պահանջում է մասնակցային մոտեցում, որին մասնակցում են համայնքի ղեկավարներ, մանկավարժներ, արձագանքման ծառայություններ, բիզնես հատվածի ներկայացուցիչներ, բնակիչներ, ծնողներ և այլն, անհրաժեշտություն է առաջանում նաև սույն ուսումնական փաթեթները առաջարկել նաև այլ բարձարագույն ուսումնական հաստատություններ՝ իրենց ուսումնական ծրագրերում ներառելու համար:

Ուսումնական փաթեթների մշակմանը ներգրաված են եղել ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, մարզպետարաններից, ՃԿՊԱ-ից, ՅՈւՆԻՍԵՖ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունից, ՕքսԵՋեն հիմնադրամից, Լոռէ փրկարար ջոկատից, դպրոցներից, ԲՈւՀ-երից և այլն: