IMG_2841

Եվս 2 ամիս և կունենանք Առաջին օգնության ցուցաբերման և դասավանդման ազգային միասնական չափանիշներ

Ս.թ. հունվարի 21-ին ՄԱԿ֊ի հայաստանյան գասենյակում, տեղի ունեցավ Առաջին օգնության (ԱՕ) թեմատիկ խմբի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ԱՕ ուսումնական փաթեթի նախագիծը և դրա վերաբերյալ ներկայացված առաջարկները։ ԱՕ ուսումնական փաթեթի նախագիծը մշակվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի «ԱՕ ցուցաբերման և դասավանդման ազգային չափանիշների ու ԱՕ ուսումնական ձեռնարկի մշակման» գծով փորձագետ Ռուզաննա Շարխատունյանը և ԱՕ փորձագետ Արմինե Պողոսյանը։ Սույն ուսումնական փաթեթը շրջանառվել էր ԱՕ թեմատիկ խմբի անդամներին՝ առաջարկներ ներկայացնելու նպատակով, դեռևս 2018թ.-ի դեկտեմբեր ամսին։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց «Առաջին օգնության ցուցաբերման չափանիշներ»֊ի վերաբերյալ յուրաքանչյուր դրույթ և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկները։ Առաջիկայում ևս կներկայացվեն առաջարկներ այն կառույցների կողմից, որոնք դեռևս չեն ներկայացրել։ Բոլոր առաջարկները հաշվի առնելով ԱՕ ուսումնական փաթեթը կենթարկվի վերջնական լրամշակման և կհանդիսանա համընդհանուր փաթեթ, որով կառաջնորդվեն ԱՕ ոլորտի շահագրգիռ կառույցները։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից «ՃԿՊԱ», Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ֊ից, Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։

Հանդիպմանը ներկա էին թվով 13 մասնակից, որոնցից 9 -ը՝ տղամարդ, 4-ը` կին: