IMG_7338

Գիտական կլոր սեղան ԿԱՀԿ ԱՌՆ տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի շրջանակներում

26-27 հունիսի 2018: ԿԱՀԿ տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի շրջանակներում, ի թիվս կազմակերպված այլ միջոցառումների, իրականացվեց աշխատանքային հանդիպում՝ կլոր սեղան գիտական հանրության ներկայացուցիչների միջև, որի նպատակն էր կազմակերպել երկխոսություն ԱՌՆ և ԱՌԿ ոլորտներում գիտական հետազոտությունների նշանակության, առկա խնդիրների, մարտահրավերների և համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին երկրաբանական, հիդրոօդերևութաբանական, ճգնաժամային կառավարման և այլ ոլորտների ներկայացուցիչներ Ղազախստանից, Վրաստանից, Իտալիայից և Հայաստանից։

Հանդիպման մասնակիցները ծավալեցին ակտիվ քննարկում աղետների ռիսկի գնահատման և գիտա֊հետազոտական վերլուծությունների փորձի, լուծում պահանջող խնդիրների շուրջ, ինչպես նաև նախանշեցին փոխհամագործակ-ցության և գիտական տվյալների, մեթոդաբանության և փորձի փոխանակման առումով նոր զարգացումների և մոտեցումների անհրաժեշտությունը։

ՀՀ ՃԿՊԱ տնօրեն գեներալ֊մայոր Համլետ Մաթևոսյանի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի հակիրճ հաղորդումները համապատասխան ոլորտներում կատարված աշխատանքների, միջազգային համագործակցության և ապագա տեսլականների վերաբերյալ հանգեցրեցին մասնակիցների միջև ակտիվ քննարկման։ Ղազախստանի պատվիրակ, Ղազախստանի Աշխարհագրության ինստիտուտի ներկայացուցիչ Պյոտր Պլեխանովը ներկայացրեց ռիսկերի գնահատման մեթոդաբանության խնդիրներ, և հայ գործընկերների հետ միասին ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտական փորձի և հրատարակված տվյալների փոխանակման մասին։ Շրջակա միջավայրի մշտադիտարկման միջազգային CIMA կազմակերպության ներկայացուցիչ Մարկո Մասսաբոն Իտալիայից հետաքրքրություն հայտնեց ԱՌԿ և ԱՌՆ ոլորտներում, մասնավորապես վաղ ազդարարաման համակարգերի մշակման, ներդրման և տեխնոլոգիական նորարարությունների հետազոտական֊կրթական ծրագրերի շրջանակներում համագործակցության ընդլայման վերաբերյալ։
Կլոր սեղանի աշխատանքների համակարգումը և հետադարձ կապը մասնակիցների միջև իրականացվում են ԱԻՆ ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանի կողմից։