IMG_5629

Ներկայացվեց ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատավական կառավարման առցանց համակարգը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների՝ ժամանակակից մոնիտորինգով և կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցների ներգրավումը, բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսումը, կանխարգելումն ու չեզոքացումը, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովում» կետը, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման համաշխահային նպատակները, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) առաջնորդությամբ և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի գործընկերների աջակցությամբ մշակվեց և ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացվեց Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: 2017 թ. ապրիլին ԱՌԿ ռազմավարությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:

Հաջորդ քայլով, 2018թ. ընթացքում սույն ռազմավարությունը մշակող թիմը ձեռնամուխ եղավ ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործողությունների մոնիտորինգային ցուցանիշների մշակմանը: Մոնիտորինգային ցուցանիշների համակարգի նպատակն է ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրման ապահովումը:

Երրորդ քայլով 2018-2019թթ. ընթացքում ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրման ապահովումը ավտոմատացնելու, համակարգելու, վերլուծելու և սույն տեղեկատվությամբ զբաղվող կառույցների, ստորաբաժանումների աշխատանքը հեշտացնելու նպատակով՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների ներգրավվմամբ պատրաստվել է ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվության կառավարման համակարգ:

Տեղեկատվության կառավարման համակարգը աշխատելու է առցանց տիրույթում: Այն նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր կառույց, որն ունի անելիք ԱՌԿ ազգային ռազմավարության ուղղությամբ, կարող է աշխատել միայն ռազմավարության այն կետերով, որոնցով ունի հստակ պարտավորություններ: Այն իրենից ներկայացնում է եռաշերտ համակարգ (տեղեկատվությունը մուտքագրող, տեղեկատվությունը վավերացնող և տեղեկատվությունը հաստատող): Կախված նրանցից, թե ռազմավարության որ կետին է վերաբերում տեղեկատվությունը՝ այն մուտքագրողը, վավերացնողը և հաստատողը կարող են լինել տարբեր կառույցներ:

Առցանց մոնիտորինգային համակարգը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին ներկայացնելու, ինչպես նաև համակարգից օգտվելու կարգը, և մեխանիզմները ուսուցանելու նպատակով՝ ԱՌՆԱՊ հիմնադրամը ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ աջակցությամբ ս.թ. փետրվարի 25-27-ը կազմակերպել և իրականացնում է «ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցում» թեմայով եռօրյա հրահանգչային դասընթաց: Դասընթացը նախատեսված է ՀՀ ԱԻՆ-ի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների և ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչների համար:

Փետերվարի 25:
Մասնակիցներին ներկայացվեց ԱՌԿ ազգային ռազմավարությունը և դրա հետ կապակցած մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակները: Ներկայացվեց նաև տեղեկատվական կառավարման համակարգը տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից:

Փետերվարի 26: Հաշվի առնելով այն փաստը, որը ՀՀ ԱԻ նախարարությունը պլանային նախատեսել էր իրականացնել դասընթաց մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչների համար, այդ իսկ պատճառով ամբողջ օրը տրամադրվեց պլանային դասընթացի իրականացմանը: Ներկայացվեցին զեկույցներ հետևյալ թեմաներով.
-Հայաստանում աղետների պատճառով հասցված կորուստների տվյալների համակարգման ուղղությամբ ձեռքբերումները,
-Սելավներ. հակասելավային ինժեներապաշտպանական միջոցառումներ,
-Բնակչության պաշտպանության պլանների մշակում,
-Վարժանքների կազմակերպում և անցկացում,
-Վարժանքի ընթացքում մշակվող առանցքային փաստաթղթերը,
-ՀՀ ԱԻՆ ՓԾ գործառույթները միջուկային վթարի դեպքում,
-Ճառագայթային, քիմիական, կենսաբանական և մանրէաբանական (ՃՔԿՄ) վտանգներից ռիսկերը,
-ՃՔԿՄ ահաբեկչություններ և դրանցից բխող ռիսկերը:

Փետերվարի 27: Կներկայացվի տեղեկատվական կառավարման համակարգը բովանդակային տեսանկյունից, որից հետո մասնակիցները կաշխատեն սույն համակարգում, որը հնարավորություն կտա ավելի լավ յուրացնել այն: Բայցի այդ գործնական աշխատանքները հնարավորություն կտան բացահայտել և շտկել հնարավոր բացթողումները, որոնք կարող են լինել կայքը նախագծելու ընթացքում:

Մասնակիցներին կտրվեն հրահանգչային հմտությունների վերաբերյալ տեսական գիտելիքներ, որոնք կամրապնդվեն գործնական աշխատանքների միջոցով: Հրահանգչային հմտությունները մասնակիցներին անհրաժեշտ է՝ մարզային մակարդակում ռազմավարության իրականացման մեջ ներգրավված կառույցների հետ աշխատելու ժամանակ:
Նախատեսվում է իրականացնել ևս մեկ հրահանգչային դասընթաց մարզպետարանների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչների համար, ինչպես նաև 4 փորձնական դասընթաց՝ համայնքների, մարզպետարնների, մարզային փրկարարական վարչություների և այլ կառույցների համար:

Տեղեկատվական կառավարման համակարգի մշակումը և դասընթացների իրականացումը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: