IMG_6191

ԿԱԶՄԱԿԵՊՎԵՑ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ստեղծվել է ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳ, որի ուսուցումը և փորձարկումը իրականացվել է 2019թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մի շարք դասընթացների իրականացման միջոցով:

ԱՌՆՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ.

1. Ձևավորել ԱՌԿ ռազմավարության իրականացման վերաբերյալ հուսալի, կանոնավոր, մշտապես թարմացվող տեղեկություն,
2. Աջակցել ԱՌԿ ռազմավարության և հարակից հարցերի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ձևավորմանը, ինչը հիմք կծառայի տարբեր մակարդակներում արդյունքներին ուղղված պլանավորման գործընթացի կազմակերպմանը և արդյունավետ որոշումների կայացմանը,
3. Աջակցել ՀՀ ԱԻ նախարարությանը և Կառավարությանը ԱՌԿ Ռազմավարության պարբերաբար վերանայման և արդիականացման գործընթացին,
4. Գնահատել և վերլուծել ռազմավարության գործողությունների և ծրագրերի իրականացման արդյունքների ազդեցությունը երկրի զարգացման, ինչպես նաև ԱՌՆ Սենդայի ծրագրի և Կայուն զարգացման նպատակների կատարման վրա,
5. Ձևավորել ԱՌԿ ռազմավարության իրականացման վերաբերյալ հաղորդակցման և տեսանելիության ապահովման անհրաժեշտ տեղեկատվությունը:

Դասընթացիների նպատակն էր փորձարկել Համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները, բացահայտել և շտկել թերությունները, ինչպես նաև մարզային մակարդակում պատրաստել մասնագետներ, ովքեր համակարգի վերջնական ներդրումից հետո կկարողանան տարատեսակ աջակցություն տրամադրել բոլոր այն դերակատարներին/մասնակիցներին, ովքեր պետք է հանդիսանան տեղեկատվության ներբեռնողներ, ստուգողներ և հաստատողներ։

Նպատակին հասնելու համար դասընթացներից 2-ը եղել են հրահանգչային բնույթի։ Հրահանգչային դասընթացներին ներգրավված են եղել ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, մարզպետարանների, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչները։
Մյուս դասընթացները իրականացվել են միայն փորձարկման, առկա խնդիրների բացահայտման, դրանց շտկման ուղղությամբ առաջարկությունների հավաքագրման և քննարկման նպատակով։

Քանի որ համակարգը իրենից ներկայացնում է եռամակարդակ հարթակ, սույն դասընթացներին ներգրավվել էինք ներկայացուցիչներ համայնքներից (առաջին մակարդակ- տեղեկատվություն ներբեռնող), մարզպետարաններից և ՄՓՎ-ներից (երկրորդ մակարդակ– տեղեկատվության վավերացնողներ) և նախարարություններից (երրորդ մակարդակ- տեղեկատվության հաստատողներ)։
Դասընթացների իրականացման արդյունքները որոշակիորեն կարելի է բաժանել երկու մասի․
• Առաջարկություններ, որոնք արվել են բացահայտված թերությունները շտկելու ուղղությամբ:
• Առաջարկություններ, որոնք կհեշտացնեն սույն առցանց հարթակում աշխատելու գործընթացը:

Համակարգի ավելի արդյունավետ կիրառման վերաբերյալ բացահայտված խնդիրները, դրանց շտկելու ուղղությամբ ներկայացված առաջարկները, ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ամբողջացվելուց հետո, ներկայացվել են Համակարգի մշակման գործընթացին ներգրավված գործընկերների քննարկմանը, որից հետո՝ վերջնական արդյունքները, փոխացվել ծրագրավորող թիմին՝ Համակարգը վերաթարմացնելու նպատակով։
Առցանց հարթակը ստեղծվել է Լոկատոր ընկերության կողմից։