66195727_2407620889275987_7384807631061254144_o

Հրահանգչային դասընթաց մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների համար

Այսօր՝ հուլիսի 8-ին, 2019 թ․, մեկնարկեց ‹‹Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանների մշակման գործընթացի կարողությունների զարգացում›› թեմայով երկօրյա հրահանգչային դասընթացը, որը նախատեված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների բնակչության պաշտպանության բաժինների աշխատակիցների համար:

Հրահանգչային դասընթացի նպատակն է՝ նպաստել ուսումնական հաստատությունների ԱՌԿ պլանների ներդրման գործընթացին, քայլեր ձեռնարկել՝ աջակցելու աղետներին պատրաստվածության ու կարողությունների զարգացմանը:

Դասընթացի ավարտին ակնկալվում է, որ ՀՀ մարզերում կունենանք վերապատրաստված հրահանգիչներ, ովքեր կաջակցեն ուսումնական հաստատություններին՝ մշակելու իրենց հաստատության ԱՌԿ պլանները:

Դասընթացը կշարունակվի նաև վաղը։

Դասընթացին յուրաքանչյուր մարզային փրկարարական վարչությունից մասնակցում են 2 ներկայացուցիչ։
Դասընթացը իրականացվում է ‹‹Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում›› ծրագրի շրջանակներում, որը ֆինասավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից:

Սույն բաղադրիչը իրականացնում են ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: