IMG_3230

ԱՌՆ գույք՝ Ամասիա, Ալավերդի, Թումանյան և Բերդ համայնքների մանկապարտեզների և դպրոցների համար

ԱՌՆ գույքի հերթական խմբաքանակը ի պահ հանձնվեց Թումանյանի և Ալավերդու համայնքապետարաններին:

Գույքը ձեռք է բերվել «Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքերում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամը:

Գույքի մյուս մասը ավելի վաղ ի պահ էր հանձնվել նաև Բերդի և Ամասիայի համայնքապետարաններին:
Ձեռք բերված գույքը նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում բաժանել նշված համայնքների ընտրված մանկապարտեզներին և դպրոցներին:

Ջիլիզա, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Ահնիձոր, Աթան, Մարց, Շամուտ, Ամասիա և Գտաշեն համայքների թվով 9 մանկապարտեզի կտրամադրվեն 1-ական հրշեջ վահանակ (ներառում է 2 հատ հրշեջ դույլ, 1 հատ հրշեջ բահ, 1 հատ հրշեջ բագոռ, 1 հատ հրդեհաշիջման ծածկոց), 1-ական կրակմարիչ, 1-ական առաջին օգնության արկղ:

50 դպրոցի կտրամադրվի 1-ական կրակմարիչ, իսկ 44 դպրոցի՝ 1-ական բարձրախոս:

Գույքի բաշխման ժամանակ՝ առաջնահերթություն կտրվեն այն դպրոցներին, ովքեր 2019 թ.-ի ընթացքում մշակել կամ վերամշակել են իրենց ԱՌԿ պլանը:
Ամասիայի միջնակարգ դպրոցում և Ամասիայի «Նանե» կրթահամալիրում տեղադրվել են ներքին ազգարարման համակարգ:

Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 9 հրշեջ վահանակ, 59 հատ կրակմարիչ, 44 հատ բարձրախոս և տեղադրվել՝ 2 ներքին ազդարարման համակարգ:
Սույն բաղադրիչի իրականացնողներն են ՅՈւՆԻՍԵՖ-ը և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը: