Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում

AHO.
Սույն ձեռնարկը առաջին հերթին նախատեսված է արագ արձագանքողների համար (փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ, ոստիկաններ և այլք), որոնք սովորաբար առաջինն են հասնում դեպքի վայր, սակայն կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր, հնարավոր է, այս կամ այն պատճառով հայտնվեն դեպքի վայրում և կամավոր տրամադրեն առաջին հոգեբանական օգնություն (ԱՀՕ):

Ձեռնարկում նկարագրված են ԱՀՕ տրամադրման սկզբունքները, մեթոդները և ընթացակարգը, որոնք մշակվել են՝ հիմնվելով մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև տուժածի մշակութային առանձնահատկությունների և իրական հնարավորությունների գնահատման սկզբունքների վրա:

Այն կարող է կիրառվել նաև որպես ուսումնական ձեռնարկ բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին հոգեբանական օգնության ուսուցման համար:
Առաջին հոգեբանական աջակցության տրամադրումը արտակարգ իրավիճակներում