Առաջին օգնության հիմունքներ

AO
Սույն ձեռնարկը նախատեսված է լայն շրջանակի ընթերցողների համար, ովքեր ուզում են սովորել ճիշտ և հմտորեն առաջին օգնություն ցուցաբերել տուժածին: Այն կարող է կիրառվել նաև որպես ուսումնական ձեռնարկ դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում և ԲՈՒՀ-երում առաջին օգնության ուսուցման համար:

Այն ուշագրավ է, քանի որ առաջին օգնության մասին հայկական անդրանիկ ձեռնարկն է՝ հիմնված ազգային չափանիշների վրա:
Առաջին օգնության ազգային չափանիշները մշակվել են՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ապացուցողական բժշկության փորձը և հարմարաեցնելով դրանք այսօրվա հայաստանյան իրականությանն ու առողջապահական և արագ արձագանքման համակարգերի առանձնահատկություններին:

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ առաջին օգնությունը անընդհատ զարգացող ոլորտ է, քանի որ հիմնաված է գիտական ապացուցողական բժշկության վրա և փոփոխվում է կուտակված գիտական փորձի արդյունքում:

Առաջին օգնության հիմունքներ