IMG_4105

Վերապատրաստվում են Վայոց Ձորի հրշեջ-փրկարարաները և բուժաշխատողները

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ վերսկսվեցին «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացների իրականացումը: Այս անգամ դասընթացները նախատեսված են Վայոց Ձորի բուժաշխատողների և հրշեջ փրկարարների համար:

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես` հղիներին ու ծննդաբերող կանանց, ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության մակարդակի իջեցմանն ու կանխարգելմանը։

Նախատեսված 6 դասընթացներից 4-ն արդեն իրականացված են, երկու դասընթացների իրականացումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկի նվազեցման, ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարմանբ և սահմանափակումներով: Դրանք կիրականացվեն իրավիճակի կայունացումից հետո:

Դասընթացներին մասնակցել են ընդհանուր թվով 102 մասնագետ, որից 20 հրշեջ-փրկարարաներ են, իսկ 82-ը՝ բուժաշխատող: Հաջորդ երկու դասընթացներին կվերապատրաստվեն ևս 40 հրշեջ-փրկարար:

Դասընթացները ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրողական ծառայությունների հզորացում» ծրագրի մաս են կազմում և իրականացվում են ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից:

«Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» ստանդարտի մասին ավելի մանրամասն տես հղումով՝ MISP
Դասընթացների հետ կապված այլ հղումներ.
911tert.am-ի անդրադարձը դասընթացներին
Եղեգնաձորում իրականացված դասընթացներ
Վայքում իրականացված դասընթաց
Ջերմուկում իրականացված դասընթաց