նկար 2

Հրահանգավորում «Հումանիտար օգնության բաշխումը կորոնավիրուսային կարանտինի պայմաններում» թեմայով՝ հումանիտար օգնությունը բաշխող անձնակազմի համար

Օրերս «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը իրականացրեց առցանց հրահանգավորում՝ «Հումանիտար օգնության բաշխումը կորոնավիրուսային կարանտինի պայմաններում» թեմայով:

Հրահանգավորումը նախատեսված էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կամավորների համար, ովքեր ՄԱԶԾ-ի կողմից ձեռք բերված բնաիրային օգնությունը պետք է բաժանեին 100 բնակավայրի՝ 65 տարեկանից բարձր 1600 միայնակ ծերերին:

Հրահանգավորման նպատակն էր՝ հումանիտար օգնությունը բաշխող անձնակազմին ներկայացնել բաշխման գործընթացի անվտանգության պահպանման կանոնները, որոնք ուղղված են ինչպես անձնակազմի COVID-19-ով վարակման, այնպես էլ վարակի տարածման ռիսկերի նվազեցմանը:
Հրանգավորմանը մասնակցեցին մոտ 3 տասնյակ կամավոր՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից:

Հրահանգավորման ժամանակ խոսվել է COVID-19-ի, դրա առանձնահատկությունների, պաշտպանական միջոցների, դրանց օգտագործման կարգի, պաշտպանական միջոցառումների, ինչպես նաև COVID-19-ի կարանտինի պայմաններում հումանիտար օգնությունը շահառուներին բաշխելու առանձնահատկությունների մասին: