2

Առցանց հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցների ներկայացուցիչների հետ

Ս.թ մայիսի 27-ի տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցի ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն էր լսել դպրոցների ներկայացուցիչներին դպրոցների կողմից՝ 2019-2020թթ. ուսումնական տարվա ընթացքում, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին, ներկայացնել դպրոցներին դպրոցական ԱՌԿ պլանի կատարելագործման տեսանկյունից առաջարկություններ և խորհուրդներ, ինչպես նաև որպես դպրոցներին տրամադրվող աջակցություն ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից գնված գույքի տրամադրման ընթացակարգը:

Պրն. Թովմասյանը (ՅՈւՆԻՍԵՖ) ամփոփ ներկայացրեց «Դպրոցի համալիր անվտանգության» կոնցեպտը, ինչպես նաև պլանավորված աշխատանքները հաջորդ ուսումնական տարվա համար:
Դպրոցի ներկայացուցիչները հակիրճ զեկուցեցին ԱՌՆ ուղղությամբ կատարած աշխատանքները, բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները և խնդիրները, որոնց հանդիպել են աշխատանքների իրականացման ժամանակ: Բարձրաձայնված խնդիրները հաշվի կառնվեն ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՀՀ ԱԻՆ-ի և գործընկեր կառույցների կողմից, կտրվեն համապատասխան լուծումներ:
ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին դպրոցների ԱՌԿ պլաններում հայտնաբերված թերությունների մասին և դրանց վերացման ուղղությամբ անհաժեշտ միջոցառումների մասին: Ներկայացվեց նաև դպրոցներին որպես աջակցություն տրամադրման ենթակա ԱՌՆ գույքի բաշխման ընթացակարգը:

Իրենց ակտիվ մասնակցությամբ՝ քննարկումը առավել արդյունավետ դարձրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները և ԱՌՆ ոլորտի անկախ փորձագետները:

Հանդիպումը կազմակերպվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից:

Հաջորդ նմանատիպ հանդիպումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Բերդ համայնքի հաջորդ 7 դպրոցի ներկայացուցիչների համար: