Հերթական առցանց հանդիպումը տեղի ունեցավ՝ «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում:
Նպատակն էր՝ ծրագրային փորձագետներին ներկայացնել և քննարկել հիվանդանոցների ուսումնասիրության ժամանակ բացահայտված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացման մեկ միասնական ձևաչափը:
Մեկ միասնական ձևաչափով տեղեկատվության ստացումը կարևոր է, քանի որ ծրագրի շրջանակներում աշխատում են 7 և ավելի փորձագետ, ովքեր ծրագրի թիրախ հանդիացող հիվանդանոցները ուսումնասիրում են յուրաքանչյուրը մի ուղղությամբ կամ միմյանցից տարբերվող մեթոդաբանությունների կիրառմամբ (սեյսմիկ տեսանկյունից, կառուցվածքային, ոչ կառուցվածքային, կառավարման, ըստ սպառնացող վտանգների և այլն):
Ձևաձափն իր մեջ ներառում է տեղեկատվություն բացահայտված խնդիրների և դրանց ազդեցության մասին, ինչպես նաև այդ խնդիրների վերացման ուղղությամբ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջարկություններ:
Բոլոր փորձագետների կողմից ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի աշխատակիցները կխմբավորեն դրանք ըստ ուղղությունների (օրենսդրական, բուժ. անձնակազմի պատրաստվածություն, բուժ. սարքավորումներով հագեցվածություն, շենքային պայմաններ, կառավարում և այլն. (ուղղությունները ենթակա են փոփոխության՝ ելնելով խնդիրներից)), կբացառվեն կրկնությունները, կքննարկվեն հակասող խնդրները, առաջարկությունները և որպես վերջնական արդյունք կունենանք առաջարկությունների փաթեթ՝ ուղղված հիվանդանոցներում աղետների ռիսկի նվազեցմանը:
Ծրագիրն իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ՝ ՄԱԶԾ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարություններից և «Սեյսամանախագիծ» ՍՊԸ-ից: