IMG_6026

Ներկայացվեց «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Աղետների ռիսկի կառավարման պլանը

Ս.թ. սեպտեմբերի 8-ին Իջևանի թիվ 4 դպրոցի դահլիճում՝ «Իջևանի բժշկական կենտրոն (ԲԿ)» ՓԲԸ-ի ԱՌԿ խորհրդում ընդգրկված աշխատակիցներին ներկայացվեց ԲԿ-ի աղետների ռիսկի կառավարման պլանը:

Պլանը մշակվել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից՝ «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Մինչ բուն պլանի ներկայացումը՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը մասնակիցներին ներկայացրեց «ԱՌՆ հիմունքներ» թեմայով զեկույց, որին հաջորդեց զեկույցից բխող գործնական աշխատանքը և դրա քննարկումը:
Այնուհետև ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Հովհաննես Հովաննիսյանը ներկայացրեց ԱՌԿ պլանը՝ հավելված առ հավելված, փաստաթուղթ առ փաստաթուղթ: Ներկայացվեց յուրաքանչյուր փաստաթղթի նշանակությունը, ոլորտային խմբերի պարտականությունները, քննարկվեցին ԱՌԿ միջոցառումները, որոնք ներառվել էին ԲԿ-ի ԱՌԿ պլանում:

Մասնագետը ներկայացրեց նաև սույն պլանի վերամշակման առանձնահատկությունները, ԱՌԿ պլանով աշխատելու ամենօրյա կարևորությունը և այլն:

Դասընթացի մասնակիցների թիվը 22 էր, որից՝ 10-ը կին, 12-ը տղամարդ: