IMG_4843

Ներկայացվեց և քննարկվեց Վաղարշապատի հիվանդանոցի աղետների ռիսկի կառավարման պլանը

Հուլիսի 28-ին «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում իրականացվեց «Բժշկական կազմակերպության աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման կարողությունների հզորացում» թեմայով դասընթաց:

Դասընթացի նպատակն էր ներկայացնել և քննարկել Վաղարշապատի հիվանդանոցի արդեն մշակված աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանը, ինչպես նաև սովորեցնել վերջինիս հետագա վերամշակման և դրանից օգտվելու կարգը:

Դասընթացի մեկնարկին մինչ բուն ԱՌԿ պլանի ներկայացումը մասնակիցներին ներկայացվեց է «ԱՌԿ հիմունքներ» թեմայով զեկույց, որը նպատակ ուներ իրազեկել, թե ի՞նչ է աղետների ռիսկի նվազեցումը և կառավարումը, ի՞նչ դեր ունի այն կայուն զարգացման համատեքստում, ինչո՞ւ է կարևոր ռիսկերի հաշվարկմամբ զարգացումը, ինչպիսի՞ տերմինաբանություն է օգտագործվում ոլորտում, դրանց իրական նշանակությունը և այլն: Զեկույցին հաջորդեց գործնական աշխատանք, որը նպատակ ուներ պարզել զեկույցի ընթացքում ներկայացված նյութի յուրացվածությունը, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ անդրադառնալ ցածր ընկալում ունեցած հարցերին:
Վերոնշյալին հաջորդեց բուն ԱՌԿ պլանի ներկայացումը: Պլանը ներկայացվել է հնարավորինս մանրամասն, անդրադարձ է կատարվել պլանում ներառված բոլոր փաստաթղթերին: Քննարկվել են ԱՌԿ միջոցառումները, որոնք ներառվել են պլանում:

Մասնակիցների խնդրանքով դասընթացի ընթացքում կազմակերվեց նաև կրակմարիչների օգտագործման և պահպանման ուղղությամբ ուսուցում:

ԱՌԿ պլանի կարևորությունը ցույց տալու նպատակով անցկացվել է ևս մեկ գործնական աշխատանք: Գործնական աշխատանքի շրջանակներում մասնակիցներին իրավիճակային հարցեր էին տրվում, որին ի պատասխան մասնակիցները ներկայացնում էին իրենց գործողությունները:

Գործնական աշխատանքից հետո ներկայացվեց պլանով առաջարկվող գործողությունները: Արդյունքում մասնակիցները նույնպես փաստեցին, որ իրենց կողմից ներկայացված գործողությունների արդյունքում հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքումը կլինի չհամակարգված և կբերի խուճապի, իսկ պլանով առաջարկված գործողությունները հնարավորություն կտան յուրաքանչյուր աշխատակցի իմանալ ի՞նչ անել և այդ ամենը իրականացնել համակարգված:

Դասընթացին նախատեսված էր ԲԿ-ից ներգրավվել 11 ներկայացուցիչ, սակայն ներգրավվել է 16 ներկացուցիչներ:
Դասընթացին մասնակցել են նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՀՀ ԱԻ նախարարությունից, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից:

Գործընթացը կազմակերպվել և իրականացվել է «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: