IMG_20200806_095151

«Հիվանդանոցի անվտանգության ինդեքս»-ը կիրառվեց նաև «Պրոֆ․ Ռ․ Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն (ԱԿ)» ՓԲԸ-ում

Օգոստոսի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության փորձագիտական խումբը աշխատանքային այցով եղավ «Պրոֆ․ Ռ․ Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն (ԱԿ)» ՓԲԸ-ում:

Այցի նպատակն էր ուսումնասիրել արյունաբանական կենտրոնի անվտանգությունը՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հիվանդանոցի անվտանգության ինդեքս» մեթոդաբանության:

Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության արդյունքում՝ փորձագիտական խումբը հանգեց այն եզրակացության, որ ԱԿ-ը՝ «Կառուցվածքային անվտանգություն» և «Ոչ կառուցվածքային անվտանգություն» բաժիններում, գրեթե խնդիրներ չունի: Հիմնական անելիքները կապված էին ԱԻ-ներում կառավարման կարողությունների հետ:

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները՝ փորձագիտական խմբի կողմից կազմվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, որը կհամադրվի մյուս աշխատանքային խմբերի աշխատանքի արդյունքների հետ։ Արդյունքում կձևավորվի ԱՌԿ առաջարկությունների մեկ միասնական փաթեթ՝ Արյունաբանական կենտրոնի համար:

Վերոնշյալ ուսումնասիրությունն իրականացվել է «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: