1 (1)

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը 10 տարեկան է

Հայաստանի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամն այսօր դարձավ 10 տարեկան:
Տասը տարի առաջ՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարության N 1694-Ն որոշումով ստեղծեց ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ նպատակ ունենալով հզորացնել ՀՀ աղետների ռիսկի նվազեցման համակարգը:

10 ամյակի կապակցությամբ նախևառաջ ցանկանում ենք մեր հատուկ երախտագիտությունը հատնել Ազգային Պլատֆորմի ստեղծման հիմքում կանգնած կազմակերպություններին և անհատներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին ոչ միայն Ազգային Պլատֆորմի հիմնադրման գործընթացում, այլև վերջինիս գործունեության ամբողջ ընթացքում աջակցեցին և աջակցում են զարգանալու, հզորանալու և կայունանալու հարցերում:

Շնորհակալություն այն բոլոր գործընկերներին, որոնց հետ երկարատև համագործակցության արդյունքում ձևավորված գործնական կապերն արդեն վերաճել են ամուր և ջերմ, կայուն փոխհարաբերությունների:

Շնորհակալություն մեր կամավորներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և ակտիվ մասնակցությամբ, միավորված կամավորական ներուժով նպաստել են և նպաստում են Հիմնադրամի արդյունավետ գործունեությանը:

Համատեղ ձեռքբերումները շատ են, որոնցից ամենակարևորը ամուր համագործակցային դաշտն է, որը կայացել է մեր բոլորի կողմից ներդրված համատեղ ջանքերով, և որի շնորհիվ էլ ունենք այսօրվա գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները և հստակ ընդգծված ապագայի տեսլականը: