«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ ԱՌՆԱՊ հիմնադրամը սկսում է նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներում ստեղծելու աղետների ռիսկի կառավարման ֆոնդ և արդյունավետ կառավարելու այն:
Ծրագրի շրջանակներում մշակվելու է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման ֆոնդ ստեղծելուն և կառավարելուն ուղղված ուղեցույց:
Ուղեցույցի մշակման համար ԱՌՆԱՊ հիմնադրամը փնտրում է փորձագետներ, տեխնիկական առաջադրանքները կցված են ստորև.
1. Աղետների ռիսկի կառավարման փորձագետ
2. Ֆինանսական փորձագետ
3. Իրավական ոլորտի փորձագետ
4. Ֆոնդհայթայթման փորձագետ
Վերենշյալ գործընթացը իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: