Հայերեն

Հզորացնում ենք համայնքային մակարդակում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու և արդյունավետ կառավարելու կարողությունները

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման համայնքային կարողությունների զարգացման համատեքստում ստեղծելու աղետների ռիսկի կառավարման ֆոնդ և արդյունավետ կառավարելու այն: Այն նաև նպատակ ունի բարձրացնել համայնքի բնակիչների սոցիալական պատասխանատվությունն ու համայնքային խնդիրներում սեփական դերի գիտակցումը:

Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մշակել «Համայնքային մակարդակում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու և արդյունավետ կառավարելու» ուղեցույց, որն այնուհետև կներակայացվի ծրագրի թիրախ համայնքներում, իսկ Ստեփանավանում կստեղծվի և կփորձարկվի համայնքային ԱՌԿ ֆոնդի մոդելը:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ-ի դեկտեմբերից և կավարտվի 2021 թ.-ի մայիսի 15-ին:

Արդեն իսկ իրականացված են ծրագրի նախապատրաստական աշխատանքները, ձևավորված է ուղեցույցը մշակող աշխատանքային խումբը, ուղեցույցի մշակման աշխատանքները մեկնարկել են:

Այս նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: