9

36 դպրոց պատրաստ են ներկայացնելու նախագծային հետազոտության արդյունքները

«Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը» բաղադրիչի ներքո՝ Ամասիա, Բերդ, Ալավերդի և Թումանյան համայնքների դպրոցներում, աշակերտների ներգրավվմամբ «Համայնքային հիմնախնդիրներ» թեմայով նախագծային հետազոտություններ իրականացնելու գործընթացին աջակցելու (թիմի ստեղծում, հետազոտության ձևաչափ, տվյալների հավաքագրման գործընթաց, վերլուծություն, վերջնական աշխատանքի կազմում և այլն) նպատակով ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետներն տրամադրել են ավելի քան 110 առցանց խորհրդատվություն՝ ծրագրում ընդգրկված 49 դպրոցներին:

Եվս մեկ անգամ հատուկ ուշադրություն է դարձվել 21 դարի հմտություններին, աղետների ռիսկի կառավարման դասավանդման նրբություններն և նախագծային հետազոտությունների իրականացման կարգին, որոնք ներկայացվել էր ուսուցիչներին 2-օրյա դասընթացների ժամանակ:
Առաջին քայով դպրոցները՝ փորձագետների աջակցությամբ, ստեղծել են իրենց խմբերը, այնուհետև ընտրել համայնքային որևէ հիմնախնդիր, որից հետո պլանավորվել է հետազոտական աշխատանքն իրականացնելու քայլերի հաջորդականությունը:

Բուն նախագծային հետազոտության առաջին փուլով խմբերը հավաքագրել են տեղեկատվություն՝ ընտրված համայնքային հիմնախնդրի վերաբերյալ: Տվյալների հավաքագրման համար (բացի հարցազրույցներից)՝ օգտագործվել են տարբեր մեխանիզմներ և աղբյուրներ:

Երկրորդ փուլով հարցազրույցներ են իրականացվել բնակչության, ՏԻՄ ներկայացուցիչների, 6 դպրոցի տնօրենների և այլ պաշտոնյանների հետ։

Երրորդ փուլում խմբերն իրականացրել են վերլուծական աշխատանք և կազմել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։
Վերջնական արդյունքում՝ 49 դպրոցներից ԱՌԿ խմբակներ ձևավորվել են 36-ում, որոնք և կազմել են վերջնական նախագծային աշխատանքներ:

Գործընթացի ողջ ընթացքում փորձագետներն առցանց եղանակով տրամադրել են անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցել սահիկաշարերի (presentations) ձևավորմանը: Չնայած այն հանգամանքին, որ ծրագրով նախատեսված էր ձևավորել 20 ԱՌԿ թիմ, որոնց համար նախատեսված էր 3-ական առցանց խորհրդատվություն, փաստացի ստեղծված թիմերը շատ ավելին էին, և համապատասխանաբար ցուցաբերված խորհրդատվությունների թիվ էլ գերազանցել է նախատեսված քանակը:

Առցանց հանդիպումներին մասնակցել են դպրոցների մոտ 387 ներկայացուցիչ, որից 67-ը ուսուցիչ էին, մոտ 320-ը աշակերտ:
Թիմերն իրենց վերջնական աշխատանքները կներկայացնեն ամփոփիչ համաժողովների ժամանակ: Լավագույն աշխատանք կատարած 6 դպրոց կստանան խրախուսական մրցանակներ:

Ամփոփիչ համաժողովները կիրականացվեն հոկտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում։