Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ

Մեր մասին

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Այն ստեղծվել է 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ (2010 թ. դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշում)։

Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են` oրինականությունը, մարդասիրությունը, կամավորությունը, ժողովրդավարությունը և հրապարակայնությունը:
Հիմնադրամի շահառուներն են` ՀՀ բնակիչները, արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման և հետևանքների վերացման գործունեություն իրականացնող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

ԱՌՆԱՊ-ի հիմնական մասնակիցներն են` ՀՀ իշխանությունները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային կառույցները և դոնոր կազմակերպությունները, ՄԱԿ-ը, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, ինչպես նաև ոլորտում ներգրավված գիտական կառույցներն ու անհատ փորձագետները:
Գործունեության ընթացքի տարբեր փուլերում կարող են որոշակի մասնակցություն ունենալ նաև այլ մասնակիցներ` ներառյալ տարբեր պետական և հանրային գերատեսչությունների և կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ:

ԱՌՆԱՊ-ի նպատակը
ԱՌՆԱՊ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման  բազմաճյուղ մեխանիզմի հիմնումը` բոլոր դերակատարների ներգրավմամբ:

ԱՌՆԱՊ-ի խնդիրները
1. ԱՌՆ ռազմավարության մշակում և իրականացման համակարգում, օրենսդրական դաշտի  կատարելագործում և զարգացման ապահովում:
2. ԱՌՆ դերակատարների պարտավորությունների և իրավասությունների հստակեցում, ենթագերատեսչական շահերի ներդաշնակեցում, ԱՌՆ համակարգում ներգրավվածների գործունեության և համագործակցության ապահովում, ռեսուրսների արդյունավետ օգտագործում:
3. Գիտելիքի և կրթության զարգացման ապահովում, հանրային իրազեկման ապահովում, վերլուծական կարողությունների հզորացում:
4. ԱՌՆ մեթոդաբանության ձևավորում, ներառյալ մոնիտորինգի համակարգի զարգացում:
5. ԱՌՆ ինտեգրումը զարգացման քաղաքականության, ծրագրերի և պլանավորման մեջ:
6. Պատրաստվածության մշակույթի զարգացման և աղետների դիմակայման միջավայրի ստեղծում:

ԱՌՆԱՊ-ի գործառույթները
1. ԱՌՆ ոլորտի օրենսդրական փաստաթղթերի մշակման և լրամշակման համար առաջարկությունների ձևավորում:
2. Ընդհանուր քննարկման դաշտի ձևավորում ԱՌՆ ոլորտում ներգրավվածների համար:
3. ԱՌՆ համակարգում որոշումների կայացման մասնակցային գործընթացի ներդրում և իրականացում:
4. Իրազեկման, հետադարձ կապի և տեղեկատվության փոխանակման ապահովում։
5. Համագործակցության ձևաչափի ընդլալնում, ներառյալ Հյոգոյի գործողությունների ծրագիրը և այլ միջազգային ծրագրերը:
6. Ռեսուրսների ներգրավվման և օգտագործման արդյունավետության բարձրացման համար առաջարկությունների մշակում և իրականացում:
7. ԱՌՆ ընդհանուր մեթոդաբանության ձևավորում և հետագա զարգացման ապահովում:
8. ԱՌՆ ռազմավարությունից բխող խնդիրների լուծման համար թեմատիկ խմբերի աշխատանքների կազմակերպում, փորձագետների ներգրավում:
9. ԱՌՆ տվյալների շտեմարանների ստեղծման, փոխանակման և կառավարման առաջարկությունների մշակում և իրականացում:
10. ԱՌՆ համակարգի կարողությունների  զարգացում:
11. ԱՌՆ հարցերով կրթական համակարգում ուսուցման ներդրման առաջարկությունների մշակում, որոշում կայացնողների, մասնագետների ու բնակչության ուսուցման կազմակերպում:
12. ԱՌՆ համակարգի զարգացման և ռազմավարության իրականացման մոնիթորինգի գործընթացին աջակցում:
13. Կարողությունների զարգացում` ԱՌՆ քաղաքականության և օրենսդրության զարգացման համար:
14. Տարբեր ծրագրերի լավագույն փորձի, քաղված դասերի փաստաթղթավորում և բացահայտումների փոխանակում` տեղական, մարզային և ազգային մակարդակներում:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ