Սեյվ դը Չիլդրեն Հայաստան

Save-the-Children-logo-high-resolution

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը գործում է աշխարհի գրեթե 120 երկրներում` նպատակ ունենալով տևական փոփոխություններ առաջացնել երեխաների կյանքում: 1993թ. հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են ավելի քան 60 000 000 ԱՄՆ դոլար արժողությամμ ծրագրեր երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում: Իրականացվել է շուրջ 900 ծրագիր Հայաստանի և Արցախի ավելի քան 500 համայնքներում` ի նպաստ ավելի քան 440 000 երեխաների: