ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԳԾ 2 – ին

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում այսօր <<Անի>> հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով:

Հանդիպման նպատակը

ՀՀ ԱԻՆ-ը, ՄԱԶԾ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՕՔՍՖԱՄ-ը, ՀԿԽԸ-ն, ԱԳԶԿ-ն, Վորլդ վիժըն Հայաստանը, ՃԿՊԱ-ն, Շվեյցարական զարգացման գործակալությունը և <<Արտակարգ ալիք>> լրատվական կենտրոնը՝ ԱՌՆ Ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում կազմակերպեցին ՀԳԾ-2 առաջարկությունների մշակմանն ուղղված համաժողով, որի ընթացքում քննարկվեցին ՀԳԾ 2-ին ուղղված Հայստանի Հանրապետության պաշտոնական տեսակետի ու առաջարկությունների փաթեթի մշակման հարցերը:

... Կարդալ ավելին

Կորեան բարձրացնում է քաղաքների դիմակայունությունը

Կորեայում  սույն թվականի մարտի 18-ին տեղի ունեցավ քաղաքների դիմակայունության բարձրացման վերաբերյալ ֆորում, որին մասնակից 7 տարբեր պետություններից ժամանած քաղաքային իշխանությունների 25 բարձրաստիճան պաշտոնյաներ 3 օր շարունակ իրականացրեցին գործնական քննարկումներ իրենց քաղաքների դիմակայունությունը ապահովող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ֆորումի նպատակն էր տեղական դիմակայունություն ստեղծելու համար փորձի փոխանակում: Ֆորումին մասնակցում էր նաև Հայաստանի Ստեփանավան քաղաքի (բնակչությունը՝ 20 000) քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նա նշեց, որ Ստեփանավան քաղաքի հիմնական աղետային երևույթներն են երկրաշարժերը, ջրհեղեղները, հրդեհները, քամիները, սողանքները և կարկուտը, բայց իրենց նպատակն է կառավարել քաղաքի զարգացումը, ինչպես նաև դարձնել այն տուրիզմի կենտրոն, որի հիմքում ընկած է աղետի ռիսկի վերացումը: Պարոն Ղարաքեշիշյանը առաջին քաղաքապետն է Հայաստանում, ով իրականացրեց աղետի ռիսկի գնահատում, որի վրա հիմնված կլինի քաղաքների դիմակայունության գործողությունների ծրագիրը:

... Կարդալ ավելին

Գենդերային հավասարությունը, իրավական եվ ինստիտուցիոնալ դաշտը, գենդերի ուղղորդման մեթոդաբանությունը

Սույն թվականի մարտի 3-ից 4-ը տեղի ունեցավ ”Գենդերային հավասարությունը, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը, գենդերի ուղղորդման մեթոդաբանություն” թեմայով դասընթաց, որը նախատեսված էր ԱՌՆ փորձագետների համար: Դասընթացը վարեց ՄԱԶԾ Գենդերի պատասխանատու Արմինե Հովհաննիսյանը:

... Կարդալ ավելին

Մարդասիրական օգնության տրամադրում

Ս.թ. օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ/ ԱՌՆԱՊ հիմնադրամի և Հայկական Կարմիր Խաչի Ընկերության(ՀԿԽԸ) կողմից կազմակերպված «Մարդասիրական օգնության տրամադրում Արմավիրում կարկուտից տուժած բնակչությանը» խորագրով աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ժամանակ ՀԿԽԸ կողմից ներկայացվեցին կատարված աշխատանքները` սկսած Արտակարգ իրավիճակների արձագաքման հիմնադրամին դիմելուց (DREF) մինչև օգնության բաշխման ավարտը և քաղած դասերը: Այնուհետև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվեց հակակարտային ցանցերի ներդրման փորձը Հայաստանում:

... Կարդալ ավելին

ԱՆՎՏԱՆԳ ԴՊՐՈՑՆԵՐ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հարավային Կովկասի և Միջին Ասիայի վեց երկրներում նախաձեռնել է «Դպրոցների համալիր անվտանգության գնահատման ուսումնասիրություն», որի համար 2013 թ. սեպտեմբերի 16-20 Հայաստանում է գտնվում փորձագետ Ռեբեկա Գրինին: