Category Archives: Գործընկերներ

ՏՄՌԿ գործիքի քննարկում

Ս/թ հունիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր համայնքների վտանգները բնութագրող փաստաթղթին տալ անվանում, որը չի հակասի ՀՀ-ում գործող օրենքներին և կհամապատասխանի փաստաթղթի բովանդակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Վորլդ Վիժնից, Լոռէ փրկարար ջոկատից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից և ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակից:

... Կարդալ ավելին

Դաշտային ուսումնավարժանք Շիրակի մարզում

Ս/թ հունիսի 24-ին «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս համայնքում տեղի ունեցավ դաշտային ուսումնավարժանք, որը ֆինանսավորվում էր Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության վարչության գրասենյակի (DIPECHO) կողմից :

... Կարդալ ավելին

ԱՌՆ ծրագրի ամփոփիչ միջոցառում Բիշկեքում

Այսօր` հունիսի 25-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմներ. Պատրաստվածության և կանխարգելման կոնտեքստում համագործակցության և համակարգման հզորացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Վերջինս կազմակերպվել էր Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Գերմանական ԱՌՆ կոմիտեի համատեղ ջանքերով: Ծրագիրն իրականացվել է Ղրղզտանի Հանրապետության` աղետների նվազեցման ազգային պլատֆորմի քարտուղարության հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ:
Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:

... Կարդալ ավելին

Վրաստանի պատվիրակության այցը ՀՀ ՏԿԱԻՆ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը:
Այցի նպատակն է փորձի փոխանակումը հայ և վրացի գործընկերների միջև:

... Կարդալ ավելին

Կլոր-սեղան քննարկում եվ լուսանկարչական ցուցահանդես

Այսօր՝ հունիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության՝ աղետներին նախապատրաստման գրասենյակի կողմից ֆինանսավորվող <> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում և լուսանկարչական ցուցահանդես: Ավելին իմանալու համար կարող եք կարդալ հետևյալ հղումով` mes.am

Հայաստանում ԴԻՊԵԿՈ գործընկերները կազմել են <<Երեխաների անվտանգության հարցերը ԴԻՊԵԿՈ-ի՝ ԱՌՆ նախապատրաստման աշխատանքներում>> խորագրով էլեկտրոնային թերթ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության գրասենյակի՝ Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) շրջանակներում Հայաստանում ԴԻՊԵԿՈ գործընկերները կազմել են <<Երեխաների անվտանգության հարցերը ԴԻՊԵԿՈ-ի՝ ԱՌՆ նախապատրաստման աշխատանքներում>> խորագրով էլեկտրոնային թերթը:

Այն հնարավորություն է տալիս ԱՌՆ ոլորտի շահագրգիռ կողմերին ծանոթանալու ԴԻՊԵԿՈ գործընկերների այն աշխատանքների հետ, որոնք վերաբերում են երեխաների անվտանգության հարցերին:
Էլեկտրոնային թերթը ներկայացված է ստորև:

... Կարդալ ավելին

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴՊՐՈՑԻ՝ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ս/թ մայիսի 22-23-ը տեղի ունեցավ փորձագետների աշխատանքային հանդիպում «Դպրոցի՝ աղետների ռիսկի կառավարման» ուղեցույցի մշակման նպատակով: Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպական հաձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության գրասենյակի՝ Աղետներին նախապատրաստման ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանի, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի համատեղ ջանքերով:
Աշխատաժողովը մաս է կազմում <<Դպրոցի համալիր անվտանգություն>> ծրագրի, որը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության գրասենյակի կողմից:

... Կարդալ ավելին

ԿՆՔՎԵՑ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այսօր՝ մայիսի 20-ին Օրհուս կենտրոնների երևանյան գրասենյակում կնքվեց փոխհամագործակցության հուշագիր Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի և Օրհուս կենտրոնների միջև, որը կնպաստի համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

... Կարդալ ավելին