Category Archives: Համագործակցություն

ԱՌՆ ծրագրի ամփոփիչ միջոցառում Բիշկեքում

Այսօր` հունիսի 25-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմներ. Պատրաստվածության և կանխարգելման կոնտեքստում համագործակցության և համակարգման հզորացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Վերջինս կազմակերպվել էր Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Գերմանական ԱՌՆ կոմիտեի համատեղ ջանքերով: Ծրագիրն իրականացվել է Ղրղզտանի Հանրապետության` աղետների նվազեցման ազգային պլատֆորմի քարտուղարության հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ:
Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:

... Կարդալ ավելին

«Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց

Ս/թ հունիսի 16-ից 18-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային գրասենյակի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց:

... Կարդալ ավելին

ԴԱՍԸՆԹԱՑ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ FEAT-Ի ԻՆՏԵԳՐՈւՄԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս/թ ապրիլի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարում և FEAT-ի ինտեգրումը» թեմայով:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին նախապատրաստել հրահանգչային դասընթացներին, ներկայացնել FEAT-ը (Էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք) և ինչպես այն պետք է կիրառել բնապահպանական արտակարգ իրավիճակների ժամանակ:
Դասընթացի ժամանակ մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն ունեցան ենթադրյալ բնապահպանական արտակարգ իրավիճակների օրինակներով կիրառել FEAT-ը:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական աջակցության գրասենյակի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համատեղ ջանքերով:

... Կարդալ ավելին

ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԴԱԼ ՇՆՈՐՀԵՑ Վ. ՇՄԻԴՏԻՆ

Այսօր` ապրիլի 22-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՏԿԱԻ նախարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ)` ծանոթանալու Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ս/թ ապրիլի 13-23-ը ՃԿՊԱ-ում իրականացվող ՏԿԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլի ընթացքին: Դասընթացի շրջանակներում Գերմանական կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎ ԵԿ) երկրամասային դպրոցի մասնագետները ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ դասախոսների և ՃԿԿ մասնագետների հետ միասին 10 օր շարունակ անցկացնում են մասնագիտական դասընթացներ՝ ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, վերահսկիչ կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում, խոսակցությունների վարում, հեռախոսով առաջին օգնություն և այլ թեմաներով: Բարձր գնահատելով ԳԿԽ ԲՎ ԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎ ԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի` ավելի քան մեկ քառորդ դար շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը (սոցիալ-բարեգործական, առաջին օգնության ուսուցման, նախնական արձագանքման կամավորական ջոկատների ուսուցման և այլ ծրագրեր), ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման և կարողությունների հզորացման գործում մեծ ավանդն ու ներդրումը` ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նրան պարգևատրեց ՙՀամագործակցություն հանուն փրկության՚ մեդալով:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: