Սեպտեմբերի 23-24-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, ՄԱԿ-ից, «ԱՌՆԱՊ» հիմնադրամից, այլ շահագրգիռ կառույցներից և քաղաքացիական հասարակությունից:
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որում շեշտվում էր Հայաստան-ՄԱԿ ակտիվ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը:
Monthly Archives: September 2014
«ՈւԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ («ԳԱՌՆԻ 2014») (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵԱՀԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԿՌԿ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ԻԿՌԿԾ) ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՆԱԵՎ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ Մ. ՊՈՂՈՍՅԱՆԸ (Լուսանկարներ)
ԱՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ծնվել է 1965թ.-ի ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում: 1983թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է No 2 տեխնիկական ուսումնարանը։ 1990թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկա բաժինը: 1990-1997թթ. աշխատել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում որպես գիտաշխատող: 1997-1998թթ. Հայկական կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) և Գերմանական Կարմիր Խաչ (ԳԿԽ) կամավոր էր: 1998թ.-ից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերությունում Առաջին օգնության հրահանգիչ է: 1998–2003թթ. աշխատել է որպես ԳԿԽ ԲՎԵԿ մասնաճյուղի կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագրի կոորդինատորի օգնական, 2003-2011թթ.՝ ԳԿԽ գրասենյակի ընդհանուր հարցերով պատասխանատու: 2014թ. մայիս – հուլիսին «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի համակարգող էր: 2014թ. հոկտեմբեր – 2015թ. փետրվարին «Սոցիալական պաշտպանության ազգային համակարգի հզորացումը Հայաստանում» և 2015թ. մայիս – դեկտեմբերին «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» համատեղ ծրագրերի համակարգող էր: 2011-2016թ.-ի հունիս ամիսն աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում որպես փոխտնօրեն։
2016թ.-ի հունիսից աշխատում է նույն հիմնադրամում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011թ.-ից՝ Գերմանական Կարմիր Խաչում, որպես զարգացման ծրագրերի պատասխանատու։