«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) 2014թ. հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր սեմինար-շնորհանդես «Սեյսմիկ ռիսկը Հայաստանում: Նորարարական լուծումներ սեյսմակայուն շինարարության մեջ» թեմայով, որը նպատակաուղղված էր Հայաստանում բարձր և միջին խոցելիություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացմանը` որպես սեյսմիկ ռիսկի նվազեցման արդարացված արդյունավետ ճանապարհ:
Միջոցառումը վարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ, ՀՀ ԳԱԱ շինարարատեխնիկական փորձագետ, Էկոլոգիայի և կենսաապահովման անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.թ. Զավեն Խլղաթյանը:
Բանախոսը ներկայացրեց բարձր և միջին խոցելիություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման ժամանակակից արդյունավետ մեթոդը և համապատասխան գործողությունները, որոնց իրականացումը հնարավորություն կտա ֆինանսական ներդրումները հասցնել նվազագույնի, ինչպես նաև խոսեց առաջարկվող նոր մեթոդի կիրառմամբ մի շարք կարևոր խնդիրների լուծման մասին:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ՄԱԶԾ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՌՆԱՊ-ի համագործակցությամբ հոկտեմբերի 23-24-ին Երևանում տեղի ունեցավ «Աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության իրականացումը Հայաստանում» ներածական ուսուցողական դասընթաց Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների համար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել Օրհուս կենտրոնների իրազեկվածության մակարդակը և կարողությունների հզորացումը։ Գործունեության հիմնական ոլորտն էր ահազանգը, ազդարարման կառավարումն ու արձագանքը։
Ծնվել է 1993թ․ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ 2009թ․-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 2013թ․-ին` Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժինը։ 2013թ․-ից աշխատում է Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղում՝ որպես գրասենյակի պատասխանատու/թարգմանչուհի։
Վահան Հարությունյանը ծնվել է 1991թ․ օգոստոսի 20-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 2008 թ-ին ավարտել է Ախուրյանի Ա. Կաթունյանի անվան Nº 1 միջնակարգ դպրոցը: 2009-2011 թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014թ-ին ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը: 2012թ-ից առ այսօր աշխատում է «ԱՐ-ՄՈԲԻԼ» պահնորդական ընկերությունում՝ որպես պահնորդ: 2014 թ-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՀԿԽԸ և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015 թ-ին ընդունվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրա։ 2015 թ-ի ընթացքում աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում՝ որպես կայքի ադմինիստրատոր: 2016 թ-ի հունվարից սեպտեմբեր ԱՌՆԱՊ հիմնադրամում զբաղվել է կամավորական աշխատանքով։ Սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կայքի ադմինիստրատորը։
Մարիամ Ասոյան ծնվել է 1993թ. նոյեմբերի 18-ին Գավառ քաղաքում: 2010 թ.-ին ավարտել է Երևանի Nº 66 ավագ դպրոցը: 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015թ-ի ապրիլից 2016թ-ի ապրիլ ամիսը աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2016 թ-ի հունիսից 2017 թ-ի հունվար ամիսը աշխատել է որպես ծրագրի պատասխանատու։ Ներկայումս հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կամավոր։
Նոյեմ Ասատրյանը ծնվել է 1995թ. փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Հացավան գյուղում: 2012թ.-ին ավարտել է Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցը: 2012թ․-ին ընդունվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանող է: 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի, 2014թ․-ից ՀԿԽԸ կամավոր է։
Ծնվելէ 1993թ․մարտի 14-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում։
2010թ․-ին ավարտել է ՀՀ Արարատի մարզի ք. Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան №1 միջնակարգ դպրոցը։ 2010-2014թթ. սովորել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակներ և ճգնաժամային կառավարում բաժնում։
2013թ․-ից մինչ այսօր հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական Կարմիր խաչի կամավոր:
2015թ-ի մարտից 2016թ-ի ապրիլ ամիսը աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում որպես ԱՌՆ մարզային թիմերի պատասխանատու:
2016թ.-ից նոյեմբերից առ այսօր աշխատում է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես ծրագրի պատասխանատու:
Մերի Սարուխանյանը ծնվել է 1993թ․ փետրվարի 19-ին Երևան քաղաքում։ 2010թ․-ին ավարտել է Երևանի № 159 ավագ դպրոցը։ 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության հրահանգիչ է։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի կամավոր է։ 2015թ-ի մարտ ամսից մինչև 2016թ.-ի փետրվար ամիսը ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատել է որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2015թ.-ից սովորում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ մագիստրատուրայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժնում: 2016թ.-ի նոյեմբերից ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատում է որպես ծրագրի պատասխանատու:
2014թ. հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ: