Այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽ ԲՎ ԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին:
Պրն. Երիցյանը շնորհակալություն հայտնեց Վոլֆգանգ Շմիդտին երկար տարիների աջակցության և օժանդակության համար:
Այսօր` ապրիլի 22-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՏԿԱԻ նախարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ)` ծանոթանալու Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ս/թ ապրիլի 13-23-ը ՃԿՊԱ-ում իրականացվող ՏԿԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլի ընթացքին: Դասընթացի շրջանակներում Գերմանական կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎ ԵԿ) երկրամասային դպրոցի մասնագետները ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ դասախոսների և ՃԿԿ մասնագետների հետ միասին 10 օր շարունակ անցկացնում են մասնագիտական դասընթացներ՝ ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, վերահսկիչ կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում, խոսակցությունների վարում, հեռախոսով առաջին օգնություն և այլ թեմաներով:
Բարձր գնահատելով ԳԿԽ ԲՎ ԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎ ԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի` ավելի քան մեկ քառորդ դար շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը (սոցիալ-բարեգործական, առաջին օգնության ուսուցման, նախնական արձագանքման կամավորական ջոկատների ուսուցման և այլ ծրագրեր), ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման և կարողությունների հզորացման գործում մեծ ավանդն ու ներդրումը` ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նրան պարգևատրեց ՙՀամագործակցություն հանուն փրկության՚ մեդալով:
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:
Ս/թ ապրիլի 15-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր» թեմատիկ խմբի հերթական աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նոր գործընկերոջ՝ Հայ օգնության միության (ՀՕՄ) առաջարկները ապագա համագործակցության ու համատեղ ծրագրերի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակաների նախարարությունից, ՀՕՄ-ից, «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» ՀԿ-ներից, Զբաղվածության պետական ծառայության գործակալությունից, «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ից և Օքսֆամի հայաստանյան գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ՀՕՄ-ի ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպության մասին, ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները և առաջարկեցին սկսել նոր ծրագիր կապված հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց զբաղվածության և ԱՌՆ ոլորտում նրանց առնչվող խնդիրների հետ:
Ներկաների հետ գաղափարը քննարկելուց հետո որոշվեց.
• Ապրիլի 24-ից հետո ՀՕՄ-ը կներկայացնի ծրագիրը:
• ԱՌՆԱՊ-ը առաջարկված ծրագիրը կշրջանառի գործընկերների մեջ:
• Ծրագրին ծանոթանալուց հետո գործընկերների կողմից կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:
• Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի ևս մեկ հանդիպում ծրագրի քննարկման համար:
Ս/թ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Նոր Արտամետ և Մրգաշեն համայնքների գյուղապետարաններում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ:
Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին համայնքներին սպառնացող վտանգները , խոցելիության տարրերը, աղետներին դիմակայելու համար անհրաժեշտ կարողությունները, որոնք առկա են համայնքներում :
Հանդիպումներին ներկա էին ներկայացուցիչներ Կոտայքի մարզի փրկարարական վարչությունից, «Լոռէ» փրկարար ջոկատից, «ԱՌՆԱՊ» հիմնադրամից և գյուղապետարաններից:
Հանդիպումներին զուգահեռ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) Ստեփանավան քաղաքի ուսումնական կենտրոնի ուսանողները և ՏԿԱԻՆ կամավորները նշված համայնքների բնակչների հետ անցկացրեցին հարցումներ՝ համայնքին սպառնացող վտանգների վերաբերյալ :
Հարցումների և քննարկումների արդյունքների հիման վրա կմշակվեն համապատասխան քայլեր` ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը:
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:
Համաձայն Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ), ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) և Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի միջև 2013թ. նոյեմբերին կնքված հուշագրի` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ս/թ ապրիլի 13-ին ՃԿՊԱ-ում մեկնարկեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը:
ԳԿԽ ԲՎԵԿ երկրամասային դպրոցի մասնագետները ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ դասախոսների հետ միասին 10 օր շարունակ կանցկացնեն մասնագիտական դասընթացներ՝ ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, վերահսկիչ կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում, խոսակցությունների վարում, հեռախոսով առաջին օգնություն, վերահսկիչ կենտրոնում բարդ իրավիճակների հաջորդական մշակում և այլ թեմաներով:
Ս/թ ապրիլի 11-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տարածքում կազմակերպվել էր ծառատունկ, որին մասնակցեցին նաև Աղետերի ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի աշխատակազմը:
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: