ԱՌՆ ծրագրի ամփոփիչ միջոցառում Բիշկեքում

Այսօր` հունիսի 25-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմներ. Պատրաստվածության և կանխարգելման կոնտեքստում համագործակցության և համակարգման հզորացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Վերջինս կազմակերպվել էր Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Գերմանական ԱՌՆ կոմիտեի համատեղ ջանքերով: Ծրագիրն իրականացվել է Ղրղզտանի Հանրապետության` աղետների նվազեցման ազգային պլատֆորմի քարտուղարության հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ:
Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:

... Կարդալ ավելին