Հանդիպում Լոռու մարզպետարանում

Ս/թ սեպտեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության գլխավոր վարչությունը` ԴԻՊԵԿՈ ծրագրի շրջանակներում և իրականացվում է ՄԱԿ-ի մանկական և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամների կողմից:

Հանդիպման նպատակն էր Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետներին, թիրախ համայնքների (Թումանյան, Ահնիձոր, Մարց, Աթան, Շամուտ, Քարինջ, Լորուտ) ղեկավարներին և ԱՌՆ մարզային թիմին ներկայացնել վերոնշյալ ծրագիրը, աղետների ռիսկի վերլուծության (ԱՌՎ) գործիքը և Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանությունը:
Հանդիպման ընթացքում փորձագետները համառոտ ներկայացրեցին Սենդայի գործողությունների ծրագիրը, ԱՌՆ ռազմավարության վերանայման ընթացակարգը, ՏՄՌԿ մեթոդաբանությունը և դրա կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև համայնքային ԱՌՆ թիմերի ձևավորման մոտեցումները:
Հանդիպման ավարտին համայնքների ներկայացուցիչներին տրամադրվեցին ԱՌՆ շարժական գրադարններ:

... Կարդալ ավելին