Տեսանյութի աղբյուրը՝ Քյավառ հեռուստաընկերություն
Տեսանյութի աղբյուրը՝ Քյավառ հեռուստաընկերություն
Ս/թ դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում և դեկտեմբերի 21-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի տարածաշրջանային քոլեջում ԱՌՆ ազգային պլաֆորմի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանասական աջակցությամբ, Գեզարքունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների, Գեզարքունիքի մարզի թիվ 7 միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի տարածաշարջանային քոլեջի հետ համագորցակցությամբ անցկացվեց ԱՌՆ թեմայով դասընթացներ:
Հայաստանում է Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալշտրոմը:
Գործնական այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ԱՌՆ ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հատուկ ներկայացուցիչը գործանական այցով եղավ ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամում, որտեղ հանդիպեց ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում գործունեություն ծավալող գործընկեր կառույցների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում ներկաները խոսեցին իրենց կազմակերպությունների ԱՌՆ ոլորտում կատարած և պլանավորած աշխատանքների մասին: Վալշտրոմն իր հերթին խոսեց գործի կարևորության մասին և ողջունեց Հայաստանում ձևավորված պլատֆորմային առողջ մթնոլորտը, որը, ըստ նրա, հաջողությունների հասնելու գրավականն է:
Այցի ավարտին Վալշտրոմը, ի նշան բարեկամության, «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի տարածքում եղեևնի տնկեց:
Տավուշի մարզում ՕՔՍՖԱՄ-ի կողմից իրականացվող աղետների ռիսկի նվազեցման «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՕՔՍՖԱՄ-ը «ՕքսԵջեն» հիմնադրամի հետ համատեղ ս/թ հոկտեմբերից Տավուշի մարզում սկսեց «Համայնքների դիմակայունության բարելավման» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել դպրոցներում անվտանգության մշակույթի ձևավորմանը:
Ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և համագործակցությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզպետարանի, Տավուշի մարզային փրկարարական վարչության, ՕՔՍՖԱՄ-ի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, «Լոռէ» փրկարար ջոկատի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 2, թիվ 4, Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 և Հովքի միջնակարգ դպրոցների միջև:
Ս/թ նոյեմբերի 28-29-ը կայացավ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» համատեղ ծրագրի ԱՌՆ կրթության փորձագետների ամփոփիչ աշխատաժողովը:
Սույն ձեռնարկը Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության սեփականությունն է: Ձեռնարկը օգտագործելիս խնդրում ենք նախօրոք կապ հաստատել Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակի հետ: