Monthly Archives: November 2016
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ս/թ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ վերապատրաստման սեմինար, որի նպատակն էր նպաստել Արմավիրի մարզի ուսումնական հաստատությունների (ՈւՀ) «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՕԴԱՆԱՎԱԿԱՅՆՆԵՐԸ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կայացավ Տավուշի մարզի դիմակայունության առաջին ֆորումը (Լուսանկարներ)
«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ս/թ նոյեմբերի 25-26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ «Ազգային աջակցման մարմնի» միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը շարունակությունն էր նոյեմբերի 8-10-ը տեղի ունեցած «Ազգային աջակցման մարմնի» միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման:
Առաջին հանդիպման մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել arnap.am հղումով։
Կայացավ Տավուշի մարզի դիմակայունության առաջին ֆորումը
Ս/թ նոյեմբերի 24-ին Օքսֆամը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի հետ համատեղ կազմակերպել էին Տավուշի մարզի դիմակայունության ֆորումը։
Ֆորումի հիմնական նպատակն էր համախմբել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ Տավուշի մարզի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Ս/թ նոյեմբերի 22-ին Դիլիջանում տեղի ունեցավ վերապատրաստման սեմինար, որի նպատակն էր նպաստել քաղաքի ուսումնական հաստատությունների (ՈւՀ) «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը:
Դասընթաց Կապանի դիմակայունության թիմի համար (Լուսանկարներ)
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» ծրագրի՝ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և կրթական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ենթածրագրի շրջանակներում «Կրթության ոլորտի աղետների ռիսկի կառավարման պլանի հայեցակարգ»-ի մշակման նպատակով ս/թ նոյեմբերի 19-20-ին Ծաղկաձորում տեղի է ունենում աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից (ԿԳՆ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, Վորլդ Վիժըն Հայաստանից և ՕքսԵՋեն հիմնադրամից:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետի տեղակալ Տիգրան Գիդաչյանը և ՀՀ ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: