Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվեցին տարբեր թեմաներով 73 հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ:

Այն ուսումնական հաստատությունները, որոնք ընդգրկված չէին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացվող ուսումնավարժությունների մեջ, առաջին դասաժամի 20 րոպեն նվիրեցին ՔՊ համաշխարհային օրվան և քաղպաշտպանության խնդիրների քննարկմանը:

Նախապատմություն

Պատերազմների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը կարևորագույն հիմնախնդիր է համարվում։ Հիմնախնդրի լրջությունը պատկերացնելով ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը 1931 թ. Փարիզում հիմնում է «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Ասոցիացիայի նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էին ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

... Կարդալ ավելին