ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ

Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը` ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքներում իրականացրեցին մի շարք վտանգավոր տարածքների (սելավավտանգ, սողանքավտանգ, քարաթափման վտանգի ենթակա տարածքներ, պոչամբար, սելավատար) նկարահանում` անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ:

Նկարահանման արդյունքները օգտագործվելու են սելավավտանգ և սողանքավտանգ տարածքների, սելավատարերի ողջ երկայնքի, քարաթափման վտանգի տակ գտնվող, պոչամբարների տարածքների և նշված վտանգների ծագման դեպքում խոցման ենթակա տարածքների մոդելավորման համար։ Ստացված արդյունքները հետագայում համադրվելու է երկարշարժի դեպքում երկրորդային խոցման գոտիների տվյալների հետ, որը հնարավորություն կտա ճշգրտել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման ուղիները, բարձրացնել ԱԻ-ում փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման արդյունավետությունը և կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանը։

... Կարդալ ավելին