ՀՀ ԱԻ նախարարության ԵՎ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները ուսուցանվում են անօդաչու թռչող սարքեր շահագործել

Գաղտնիք չէ, որ աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում տարեցտարի աճում է նորագույն տեխնոլոգիաների դերը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը նոր և առավել արդյունավետ հնարավորություններ է ընձեռում ոլորտում առկա խնդիրների լուծման համար: ԱՌԿ ոլորտում նորարարության կարևոր դերի մասին է վկայում նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ԱԻՆ) նախաձեռնությամբ մշակվող «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում նորարարության և տեխնոլոգիական զարգացման հայեցակարգ»-ի նախագիծը: ... Կարդալ ավելին

Վերջնականցվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ»-ը

«ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի համատեղ նախաձեռնությամբ մշակվել և իրականացվում է արտակարգ իրավիճակներում (ԱԻ) առաջին հոգեբանական աջակցության ազգային կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք գործողություններ, մասնավորապես մշակվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ուսումնական ձեռնարկ» , և «Առաջին հոգեբանական աջակցության տրամադրման կազմակերպման ընթացակարգ» -ը, ստեղծման փուլում է հոգեբան-մասնագետների բազան, որոնք անհրաժեշտ են խոշորամաշտաբ ԱԻ-ների ժամանակ՝ առաջին հոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների պակասը (արձագանքման ուժերը, որպես կանոն միշտ մասնագետների պակաս են ունենում լայանամաշտաբ ԱԻ-ների ժամանակ) լրացնելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգելու համար: ... Կարդալ ավելին

Ներկայացվեց ու քննարկվեց «Առաջին օգնության» ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների փաթեթը

25.09.2018թ.: Տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) «Առաջին օգնության» թեմատիկ խմբի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել, այնուհետև քննարկել առաջին օգնության (ԱՕ) ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների փաթեթը: ... Կարդալ ավելին