ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ սկսում է մի նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման կարողությունները:
Monthly Archives: June 2020
ԱՌՆԱՊ հիմնադրամն աջակցում է ՄԱԶԾ-ին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալ֊տնտեսական իրավիճակի գնահատման գործընթացում
Հարցումների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծության բացահայտումների հիման վրա Երևանի և բոլոր մարզերի համար կձևավորվեն վաղ վերականգնմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ և ճանապարհային քարտեզներ, որոնք ակնկալվում է, որ օգտակար ներդրում կլինեն ՀՀ կառավարության, Երևան քաղաքի և այլ համայնքների համար՝ Քովիդ-19 համաճարակից վերականգնման պլանավորման գործում։ Վերջապես, այն կաջակցի` չեզոքացնելու նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում, ինչպես նաև ի հայտ եկող կարիքների լուծմանը՝ շեշտը դնելով Հայաստանի առավել տուժած և խոցելի խմբերի, ինչպես նաև գործարարության վրա։
ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ որպես ՄԱԶԾ գործընկեր, ներգրավվել է ուսումնասիրության կազմակերպման գործընթացում՝ աջակցելով ՄԱԶԾ-ին և սոցիոլոգիական ընկերություններին, անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հարցումներն իրականացնելու հարցերում:
Անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում ՄԱԶԾ-ին աջակցել են նաև մարզպետարանները, ընտրված համայնքները, Ներդրումների աջակցման կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ոլորտային ասոցիացիաները:
Հարցումներ իրականացնելու տեսանկյունից բավականին արդյունավետ ներդրում է ունեցել Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչությունը՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական աշխատակիցների ներգրավմամբ, ինչպես նաև գործընթացին աջակցել են կամավորներ՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Ստեփանավանի «Լոռէ փրկարար ջոկատ» ՀԿ-ից, Հայ-սլավոնական համալսարանից, Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ից, ինչպես նաև կամավորական հիմունքներով աջակցել ցանկացող, ուսումնասիրության մեջ ներգրավված համայնքների ներկայացուցիչներ (Չարենցավան, Տաշիր, Եղեգնաձոր և այլն)՝ ընդհանուր թվով մոտ 70 կամավոր:
Առցանց հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցների ներկայացուցիչների հետ
Ս.թ մայիսի 27-ի տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցի ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն էր լսել դպրոցների ներկայացուցիչներին դպրոցների կողմից՝ 2019-2020թթ. ուսումնական տարվա ընթացքում, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին, ներկայացնել դպրոցներին դպրոցական ԱՌԿ պլանի կատարելագործման տեսանկյունից առաջարկություններ և խորհուրդներ, ինչպես նաև որպես դպրոցներին տրամադրվող աջակցություն ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից գնված գույքի տրամադրման ընթացակարգը: